«Միասնության թևեր» կուսակցությունը վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքները
«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ չի ընդունում 2026 թվականի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ պնդելով, որ դրանք չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը, և պատրաստվում է նախաձեռնել քվեարկության արդյունքների վերահաշվարկ։

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ չի ընդունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ պնդելով, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է վարչական ռեսուրսի չարաշահմամբ, քաղաքացիների նկատմամբ ճնշումներով և այլ խախտումներով։
Կուսակցությունը նաև նշել է, որ ընտրություններին եղել են արտաքին միջամտություններ և որ պաշտոնական արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։ «Միասնության թևերը» հայտարարել է քվեարկության արդյունքների վերահաշվարկ նախաձեռնելու և ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը քննարկելու մասին։
Միաժամանակ կուսակցությունը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցած քաղաքացիներին՝ ընդգծելով, որ շարունակելու է պայքարը իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։