Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը անդրադարձել է Երևանում կայանալիք գագաթնաժողովին
Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կմնան ժողովրդավարական դիմադրողականությունը, հիբրիդային սպառնալիքները և այլ կարևոր հարցեր:

Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հայտնվել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի ուշադրության կենտրոնում: Ինստիտուտը նշում է , որ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ինչը հաջորդում է 2025 թ.-ին Ալբանիայում ու Դանիայում անցկացված գագաթնաժողովներին:
Անդրադարձ կատարելով գագաթնաժողովին, ինստիտուտը ընդգծում է, որ գագաթնաժողովն այս անգամ անցկացվում է Հարավային Կովկասի սրտում՝շեշտելով նաև դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։
Նշվում է նաև, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը լավ հնարավորություն է գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը հետկոնֆլիկտային շրջանում։
Ինստիտուտն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կմնան ժողովրդավարական դիմադրողականությունը և հիբրիդային սպառնալիքները, որոնք առաջնահերթություն են շարունակում մնալ դեռևս նախորդ գագաթնաժողովներից:
Գագաթնաժողովի ընթացքում կկարևորվի նաև փոխկապակցվածության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։