Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր
Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները՝ աշխատանքը շարունակելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում՝ նշելով․
«2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան։ Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ՝ ինչպես ինձ տեսել եք, որպեսզի իմ ներդրումն ունենամ Երևանի և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի զարգացման գործում արդեն պետական բարձր մակարդակում»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։