Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունել է Եվրամիությանը՝ Ուկրաինային աջակցելու համար
Եվրամիությունը կրկին ապացուցում է, որ միասնությունը նշանակում է ուժ:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունել է Եվրամիության որոշումը՝ համաձայն որի Որկրաինային տրամադրվում է 90 միլիարդ եվրո վարկ և Ռուսաստանի դեմ կիրառվում է պատժամիջոցների 20-րդ փաթեթը :
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։
Մայա Սանդուն նշել է, որ Եվրամիությունը կրկին ապացուցում է, որ միասնությունը նշանակում է ուժ։ Նա ողջունել է Ուկրաինային աջակցելու համար 90 միլիարդ եվրո վարկը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։
«Ուկրաինային ավելի շատ աջակցությունը և ագրեսորի վրա ավելի շատ ճնշումը ներկայացնում է ավելի անվտանգ և պաշտպանված Եվրոպա տանող ուղին», - ասել էՄոլդովայի նախագահը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր հերթին ընդգծել է, որ Ուկրաինայում «արդար և երկարատև» խաղաղության հասնելու Եվրամիության ռազմավարությունը հիմնված է Կիևին աջակցության ամրապնդման և Ռուսաստանի վրա ճնշման մեծացման վրա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը