Ուրբաթ, հուլիսի 24
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
24 հուլիսի 2026 • 10:42

Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի, որ եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար․ Արթուր Դանիելյան

Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան

Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի, որ եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.

«Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա ա, որ բացվում ա հայկական ապրանքների համար:

Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան Եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից՝ 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերվում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն... ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում և ՀՀ-ոմ Ֆրանսիայի դեսպանատունը որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել դա կհավաստի:

Այս հաջողության առթիվ հիրավի կարելի է մի հատ առանձին ֆեստիվառ կազմակերպել վարչաբենդի գլխավորութամբ»:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև