Հինգշաբթի, մայիսի 7
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
7 մայիսի 2026 • 12:10

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ

Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Լատվիայի հետ տարբեր ներդրումային ծրագրերի քննարկման ուղղությամբ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ: Հաղորդագրությունը տարածել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ համագործակցություն, իսկ բարեկամական խմբերի փոխգործակցությունը նպաստում է նաև միջազգային միջխորհրդարանական հարթակներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն իրականացնում է Եվրոպական միության օրենսդրությանն ու չափանիշներին մոտարկման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել ինստիտուցիոնալ լիարժեք համապատասխանության։ Այս համատեքստում բարձր է գնահատվել Լատվիայի փորձը՝ որպես եվրոպական ինտեգրման հաջող օրինակ։

Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Լատվիայի հետ տարբեր ներդրումային ծրագրերի քննարկման ուղղությամբ՝ կարևորելով գործարար պատվիրակությունների փոխայցելությունների, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման և երկու երկրների ներդրումային գործակալությունների միջև ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Ռիգայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությանը, որը կնպաստի տնտեսական կապերի, զբոսաշրջության և մարդկանց շարժունակության զարգացմանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև