Նախաստորագրվել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ Աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթ
Փաստաթղթով Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պահպանելու FRONTEX-ի հետ ամուր գործընկերությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյթենը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ Աշխատանքային պայմանավորվածություն։ Այս մասին տեղեկությունը տարածում է ՀՀ ՆԳ նախարարությունը:
Փաստաթուղթը միտված է իրավական և գործնական հիմք ստեղծել օպերատիվ տեղեկատվության փոխանակման համար, զարգացնել ռիսկերի վերլուծության, իրավիճակային գնահատման և վաղ նախազգուշացման մեխանիզմները, խթանել մասնագիտական վերապատրաստումները և կարողությունների ամրապնդումը, նաև աջակցել անօրինական միգրացիայի, կազմակերպված հանցավորության, սահմանային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանը։
Աշխատանքային պայմանավորվածությունը համահունչ է Հայաստանի միջազգային պարտավորություններին և կնպաստի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի (VLAP) շրջանակում սահմանված հենանիշերի իրականացմանը։
Փաստաթղթով Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պահպանելու FRONTEX-ի հետ ամուր, գործնական և վստահության վրա հիմնված համագործակցությունը և առաջիկա տարիներին խորացնելու այս ռազմավարական գործընկերությունը։
FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին, ինչպես նաև ամրապնդել ազգային կարողությունները՝ ԵՄ լավագույն փորձին և չափորոշիչներին համապատասխան:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը