Նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը
«Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառված են այնպիսի առաջնահերթություններ, որոնց իրականացումը կարող է Հայաստանի համար բացել տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցության նոր էջ։

Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է ընդամենը մի քանի օր։ Ցավոք, նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Այս պայմաններում ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով և քաղաքացիների առջև ստանձնած կոնկրետ պարտավորություններով։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառված են այնպիսի առաջնահերթություններ, որոնց իրականացումը կարող է Հայաստանի համար բացել տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցության նոր էջ։
Մեր առաջարկները հստակ են․
* ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ
* առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ
* ապահովել անվճար և հասանելի կրթություն,
* ունենալ անվճար և որակյալ առողջապահություն,
*վերացնել Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները,
*կրկնակի անգամ նվազեցնել գույքահարկը
* իրականացնել համաներում,
* բացառել բանկային ռեկետը և իրականացնել մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների, որոնք կբարելավեն մարդկանց առօրյան և կստեղծեն ավելի ապահով ու բարեկեցիկ ապագա։
Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է։
Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների․․․
Գնա՛ ընտրության, որ Հայաստանը մնա․․․»,-գրել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։