Նախընտրական քարոզարշավի հերթական կանգառները Տավուշի մարզի Աչաջուր, Իջևան և Գոշ համայնքներն են
Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան։

Նախընտրական քարոզարշավի հերթական կանգառները Տավուշի մարզի Աչաջուր, Իջևան և Գոշ համայնքներն են: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գագիկ Ծառուկյանը։
«Չնայած հորդառատ անձրևներին՝ մարդիկ չեն ցանկանում ընդհատել հանդիպումները։ Անկեղծ շփվում են, բարձրաձայնում իրենց համայնքներում չլուծված հարցերը, խոսում առհասարակ կառավարման համակարգում առկա խնդիրների մասին։
Մարդիկ ուզում են, որ իրենց լսեն։ Ուզում են խոսել իրենց դարդ ու ցավի մասին, տեսնել իրենց խնդիրների իրական լուծումները։ Մարդիկ հոգնել են վիրավորանքներից, պիտակավորումներից ու բաժանարար գծերից։
Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան։
Այնպես որ, պատրաստվե՛նք լավ փոփոխությունների»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։