Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզ
Արամ Սարգսյանը կոչ է արել բոլորին գնալ ընտրատեղամասեր և իրենց քվեն տալ 11 համարի օգտին։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզ։Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պետության, ժողովրդի պարտության պատասխանատուն ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, այլ այն մարդիկ, ովքեր ընտրություններում նրան իրենց ձայնն են տվել։
Իսկ Սամվել Կարապետյանի հետ կապված էլ ասել է, որ նա Պուտինի անձնական օլիգարխն է ու նաև անլուրջ մոտեցում է համարել , երբ մի քանի երկրի քաղաքացի համարվող օլիգարխը ցանկանում է վարչապետ դառնալ։
«Այդ մարդը պետությունն ու տունտունիկը խառնել է իրար։ Սա պետություն է, որը պետք է ղեկավարվի չափազանց ծանր աշխարհաքաղաքական իրավիճակների մեջ»,-ասել է նա։
Հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանը կոչ է արել բոլորին գնալ ընտրատեղամասեր և իրենց քվեն տալ 11 համարի օգտին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։