Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն.Միխայիլ Գալուզին
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Մոսկվան տվել է, տալիս է և տալու է արժանի հակահարված, և համապատասխան ձևով կարձագանքի։

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վերջերս հակառուսական ուղղվածություն ունեցող տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է բացահայտ մի զրպարտագիր, որը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ, այն մասին, թե իբր Հայաստանում, Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցները, դիվանագիտական աշխատակիցները զբաղվում են ինչ-որ անթույլատրելի գործունեությամբ՝ ընդդեմ Հայաստանի շահերի»,- լրագրողներին ասել է ԱԳ նախարարի տեղակալը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։ Գալուզինը նշել է, որ այդ լրատվամիջոցը լրտեսամոլության արշավ է բորբոքում Ռուսաստանի դեմ։
«Իհարկե, պետք է ասեմ, որ դա բացարձակ սուտ է, բացարձակ ֆեյք»,- ասել է դիվանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը, դիվանագիտական առաքելության կողմից այնպիսի գործառույթների իրականացումը, որոնք ուղղակիորեն ամրագրված են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայում, աղավաղված և բացարձակապես չարամտորեն ներկայացվում են որպես ինչ-որ անթույլատրելի գործունեություն։
«Եվ այս համատեքստում բաներ են վերագրվում, այդ թվում՝ հայ քաղաքական գործիչներին, որոնք ընդհանրապես տեղի չեն ունեցել։ Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, մինչդեռ պնդում են, թե նա ունեցել է և ունի»,- հավելել է Գալուզինը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Մոսկվան տվել է, տալիս է և տալու է արժանի հակահարված, և համապատասխան ձևով կարձագանքի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։