Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է պատգամավերի աշխատավարձից
«Գումարները կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»։

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» հրաժարվելու է պատգամավորական պարգևավճարներից։
«Ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև պարգևավճարից։ Մեր ամբողջ խմբակցությունը չի ստանալու պարգևավճար, որովհետև այնպես չէ, որ ժողովրդի համար այնպիսի մեծ բան է արվել, որ Ազգային ժողովը մի հատ էլ պարգևավճար ստանա։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն24 հուլիսի 2026
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ․Նարեկ Կարապետյան
« Ներկա պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ»։
Քաղաքականություն24 հուլիսի 2026
Միլլի Մեջլիսը մերժել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը
ԱՄՆ Կոնգրեսի հերթական ընտրությունների նախաշեմին առաջ քաշվող նման նախաձեռնությունները կապված չեն Միացյալ Նահանգների ազգային շահերն ապահովելու մտադրության հետ
Քաղաքականություն24 հուլիսի 2026
Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում․ Մովսես Հարությունյան
Հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար