ՆԱՏՕ-ն անդրադարձել է Քևին Համիլթոնի Հայաստան կատարած առաջին այցին և բարձր մակարդակի հանդիպումներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը առաջին անգամ այցով եղել է Հայաստանում՝ հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարության հետ և քննարկել գործընկերության զարգացումը, տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։

ՆԱՏՕ–ի մամուլի ծառայությունը անդրադարձ է կատարել 2026 թվականի ապրիլի 20-21-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քևին Համիլթոնի առաջին այցին Հայաստան։
Հաղորդագրությունում նշվում է, որ նրան ընդունել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հատուկ ներկայացուցիչը զրուցակիցների հետ քննարկել է մի շարք թեմաներ՝ ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության շարունակական զարգացման, տարածաշրջանային անվտանգության՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքների, կապակցվածության հարցերը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։
"Դեսպան Համիլթոնը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի գլխավորած Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շարունակական մասնակցությունը, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի արդիականացման և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։
ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել քաղաքական երկխոսությունը և զարգացնել անվտանգության ու պաշտպանության ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ։",– ասվում է հաղորդագրությունում։
Այցի ընթացքում դեսպան Համիլթոնը հանդիպել է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Երևանում հավատարմագրված դաշնակից երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը