Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
10 հուլիսի 2026 • 13:53

Նեթանյահուն ասել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը կկործանի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը

Նեթանյահուի գնահատմամբ Թուրքիան ունի ագրեսիվ նկրտումներ, և նրանց այդ հնարավորությունը տալու դեպքում ագրեսիան չի ուշանա։

Նեթանյահուն ասել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը կկործանի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը

«CNN» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի ընթացքում անդրադարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին, գրում է« Ermenihaber»-ը։

Նեթանյահուն ասել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը «կկործանի» Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։ Նեթանյահուի գնահատմամբ Թուրքիան ունի ագրեսիվ նկրտումներ և նրանց այդ հնարավորությունը տալու դեպքում ագրեսիան չի ուշանա։

Նա նաև պնդել է, որ գերժամանակակից կործանիչների վաճառքը Թուրքիային չի դարձնի ԱՄՆ-ի համար բարեկամ պետություն ու Թուրքիայի ղեկավարությանը բնութագրել է որպես «մի ռեժիմ, որը վարակված է Մուսուլման եղբայրներով ու ատում է ԱՄՆ-ին»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։