Հասարակություն
10 հոկտեմբերի 2026 • 08:08
ՆԳՆ-ն զգուշացնում է․ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» առաջարկները խարդախություն են
Ուժային գերատեսչությունից ընդգծում են, որ նմանատիպ առաջարկները խարդախության դրսևորումներ են, և արդեն իսկ արձանագրված դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր վարորդական վկայականների տրամադրման իբր «միջնորդավորված» կամ «պարզեցված» տարբերակների վերաբերյալ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։
Ուժային գերատեսչությունից ընդգծում են, որ նմանատիպ առաջարկները խարդախության դրսևորումներ են, և արդեն իսկ արձանագրված դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,- նշված է ՆԳՆ տարածած հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Հասարակություն10 հոկտեմբերի 2026
Նոր կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 28 650, իսկ ID քարտինը՝ 5950 դրամ․ ՆԳՆ ՄՔԾ
Հրապարակված տեսանյութում Դավթյանը մանրամասն ներկայացրել է նաև նոր կենսաչափական փաստաթղթերի ընձեռած լայն հնարավորություններն ու անվտանգային առավելությունները։
Հասարակություն8 հոկտեմբերի 2026
«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային 3-րդ գիտաժողովը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը կարևորեց այն փաստը, որ «կանաչ» անցման և ինստիտուցիոնալ որակի հարցերն այլևս միայն տեսական քննարկումների առարկա չեն։
Հասարակություն8 հոկտեմբերի 2026
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։