Ուրբաթ, սեպտեմբերի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 սեպտեմբերի 2026 • 10:00

Նիկոլ Փաշինյան․ «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ»

Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել, որ օգտագործված ջրի մաքրումը երկրում ոչ թե կանոն է, այլ բացառություն, ինչն առաջացնում է բնապահպանական ու առողջապահական բազմաթիվ խնդիրներ։

Նիկոլ Փաշինյան․ «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով ոլորտում ճանապարհային քարտեզ ձևավորելու անհրաժեշտությունը։

Իր ելույթում վարչապետը կատարել է մի շարք առանցքային արձանագրումներ՝ նշելով, որ այսօր Հայաստանում չկա որևէ բնակավայր, որն ազատ լինի խմելու և ոռոգման ջրի հետ կապված էական խնդիրներից։ Ըստ կառավարության ղեկավարի՝ վարելահողերի և այգիների միայն փոքր մասն ունի ոռոգման հասանելիություն, իսկ օգտագործվող տեխնոլոգիաներն ու որակը չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին, ինչի հետևանքով հազարավոր հեկտարներով հողատարածքներ մնում են ամայի։ Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել, որ օգտագործված ջրի մաքրումը երկրում ոչ թե կանոն է, այլ բացառություն, ինչն առաջացնում է բնապահպանական ու առողջապահական բազմաթիվ խնդիրներ։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում ձևավորվում են անհրաժեշտ քանակությամբ ջրային ռեսուրսներ, և հիմնական խնդիրն այդ պաշարների արդյունավետ կուտակումն ու բաշխումն է։ Ըստ նրա՝ առաջնահերթություններից է հասնել նրան, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր բնություն չբացթողնվի, ապահովվի խմելու ջրի շուրջօրյա հասանելիությունը բոլոր բնակավայրերում, ինչպես նաև առավելագույնս օգտագործվի ջրի էներգետիկ պոտենցիալը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև