Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում
«Մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով» ․Փաշինյան

Այսօր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում, սակայն շատ մանրամասներ նա չի հայտնել։
«Պարզվում է, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցում է Հայաստանի հյուսիսով, մասնավորապես՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզեր: Եվ այսօր արդեն քննարկումներ են առաջինը՝ բեռնատարների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար: Սա միլիարդների երկամուտներ է բերելու Հայաստանին: Մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև ասել է, որ այդտեղ մի խնդիր կա, դա Հաղարծին գյուղի հատվածում սողանքն է, որի վերականգնման համար 500 մլն դոլար փող է հարկավոր:
«Նախկինում այդ փողի շուրջ որևէ լուրջ քննարկում չունեինք, հիմա ծրագիրը փոխվել է հետևյալ տրամաբանությամբ՝ Իջևան-Հրազդան երկաթուղին Լերմոնտովո գյուղի հատվածով ընդհուպ մոտենում է Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին և այնտեղ 6 կիլոմետրանոց հատված կա: Այդ երկու հատվածը, որ մենք կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին: Այդ դեպքում այդ 500 մլն դոլարի ներդրողներ հաստատ կգտնվեն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։