Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ղարաբաղը խորհրդանշող դրոշներով հանդես գալն անխուսափելի պատերազմ է
Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները մեր պետությունն ու ժողովրդին «կործանարար ավանտյուրա են փորձում մղել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ընդդիմադիրների գործողությունները տանում են դեպի պատերազմ։
«Այսօր վերաբնակեցնելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղն ու հարակից շրջանները պարունակող քարտեզներով ու դա խորհրդանշող դրոշներով, այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմն է»,- ԱԺ-ում ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները մեր պետությունն ու ժողովրդին «կործանարար ավանտյուրա են փորձում մղել»։
«Այս է պատճառը, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է ու այն հարվածի տակ դնելը հավասարազոր է աղետի»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը