Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին
Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ պարոն Էդուարդ Բալադյուրի մահվան մասին.Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ պարոն Էդուարդ Բալադյուրի մահվան մասին։
Էդուարդ Բալադյուրը Ֆրանսիայի նորագույն պատմության նշանավոր պետական և քաղաքական գործիչներից էր, ով իր երկարամյա գործունեության ընթացքում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, այդ թվում՝ ստանձնել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը երկրի համար կարևոր ժամանակաշրջանում՝ իր ներդրումն ունենալով Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման գործում։
Հայաստանում առանձնահատուկ զգացումով ենք հիշում նաև Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները, որոնք նրա կյանքի պատմությունը կապում էին հայ ժողովրդի հետ։
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն այս ծանր կորստի պահին»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն2 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ նախագիծի հետ կապված հանդիպումներ են անցկացվել Գորիսում, Մեղրիում և Կապանում
Նման հանդիպումները լինելու են շարունակական՝ Հայաստանում ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչմանը զուգահեռ համայնքների տեղեկացվածությունն ու ներգրավվածությունն ապահովելու համար:
Քաղաքականություն2 սեպտեմբերի 2026
Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է, նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում.Արամ Սարգսյան
«Հենց այդ շահերի իրականացման պատճառով էր, որ Արցախը հանձնեց ու առ այսօր միջանցք է ուզում»:
Քաղաքականություն1 սեպտեմբերի 2026
Կրեմլը Փաշինյանի հայերեն ելույթը ՇՀԿ գագաթնաժողովում սադրանք չի համարում
«Ինձ համար դա տարօրինակ էր , բայց ոչ ավելին», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: