Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս ընտրությունների արդյունքում Ժողովուրդն է լինելու հաղթողը, քանի որ հաստատվելու է ժողովրդի իշխանությունը
«Այսօր ժողովուրդը տերն է, իշխանությունը՝ ծառան։ Եվ ծառա լինելը ամենևին էլ նսեմացնող կամ նվաստացուցիչ չէ, ընդհակառակը՝ մեծ պատիվ է»:

Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանությունը վերադարձվել է ժողովրդին և, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հաղթողը լինելու է ժողովուրդը, քանի որ հենց քաղաքացիներն են որոշելու երկրի հետագա քաղաքական ուղղությունը։
Փաշինյանն ասել է, որ ընտրությունները ոչ միայն քաղաքական, այլև բովանդակային և էմոցիոնալ գործընթաց են, քանի որ քաղաքացին պետք է ընդունի քաղաքական ուժի առաջարկած ուղերձը և կապ հաստատի դրա հետ։ Նա վստահություն է հայտնել նաև, որ այս ընտրությունների արդյունքում Ժողովուրդն է լինելու հաղթողը, քանի որ ժողովրդի իշխանությունն է հաստատվելու:
«Այսօր ժողովուրդը տերն է, իշխանությունը՝ ծառան։ Եվ ծառա լինելը ամենևին էլ նսեմացնող կամ նվաստացուցիչ չէ, ընդհակառակը՝ մեծ պատիվ է»,- հայտարարել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։