Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեխնոլագիական ընկերությունների ղեկավարների
Վարչապետը ողջունել է նոր ծրագրերի իրականացման նախաձեռնությունը և կարևորել համագործակցությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում վերոնշյալ ընկերությունների գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ Կառավարության կողմից անհրաժեշտ պայմանների ստեղծման փաստը, ինչի արդյունքում էլ նրանք հաջողությամբ գործունեություն են ծավալում հայրենիքում և մտադիր են այն ընդլայնել։
Վարչապետը ողջունել է նոր ծրագրերի իրականացման նախաձեռնությունը և կարևորել համագործակցությունը։
Միաժամանակ, ընդգծվել է, որ Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, Հայաստան–ԱՄՆ համագործակցության զարգացման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։