Նիկոլ Փաշինյանն երաշխավորել է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի
Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների պնդումները:
Օրերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պարտավորություն է ստանձնել՝ շեշտելով, որ «եթե չկա նման բան, թող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնի ու ասի՝ սուտ է:
Այս առիթով Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Կարապետյանին, և հերքել այդ ամենը:
Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է, որ նման բան չի լինի, նա պատասխանել է, որ դա սուտ է և երաշխավորել է, որ իր իշխանության օրոք նման բան բացառվում է:
«Այո, երաշխավորում եմ, դա անհեթեթ թեմա է և ակնհայտ սուտ»,- ասել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։