Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արժանացել են «Գերնիկա» մրցանակին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ործադրած ջանքերի համար։
Ադրբեջանը սովորում է ապրել խաղաղության մթնոլորտում։Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու համատեղ հռչակագրի ստորագրումը հիմք են դրել երկու երկրների միջև խաղաղությանը, հաշտեցմանն ու գործընկերությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցներին հղած ուղերձում։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են «Գերնիկա» մրցանակին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հասարակությունը սովորում է ապրել խաղաղության մթնոլորտում և դա արտասովոր զգացողություն է, քանի որ անկախության վերականգնումից նման հնարավորություն չի եղել։ Ալիևը հավելել է նաև, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղությունն ամրապնդելու և այն գործնական գործողությունների վերածելու ուղղությամբ՝ շեշտելով, որ երկու երկրների հասարակություններն արդեն իսկ ականատես են լինում խաղաղության շոշափելի օգուտներին տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։ Ալիևը անդրադարձ է կատարել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին և ասել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախահամաձայնագրի ստորագրումն ու համատեղ հռչակագրի ստորագրումը հիմք են դրել երկու երկրների միջև խաղաղությանը, հաշտեցմանն ու գործընկերությանը:
«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ չնայած երկարատև հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղությանը կարելի է հասնել, երբ առկա է ուժեղ քաղաքական կամք և միջազգային աջակցություն»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը