Քաղաքականություն
20 մայիսի 2026 • 09:43
Նիկոլը դրսի ազդեցության թեման ընտրել է իրական պատկերը քողարկելու համար. Վահե Հովհաննիսյան
Նրա կարծիքով` կառավարության ղեկավարը որպես իր քարոզչության հիմնական հենասյուն ընտրել երեք խոշոր ազդեցիկ ուժերի հիբրիդային միջամտության թեման

ՀՀ արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ գործող իշխանության կայտառություններն իրականությունը խեղաթյուրելու փորձ են։ Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` կառավարության ղեկավարը որպես իր քարոզչության հիմնական հենասյուն ընտրել երեք խոշոր ազդեցիկ ուժերի հիբրիդային միջամտության թեման։ Ըստ Հովհաննիսյանի՝ սա պարզ մանիպուլյացիա է, քանի որ հենց գործող թիմն է ամբողջությամբ կառավարվում դրսից։
«Շատ պարզ պատճառով, որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է»,– ասել է նա։
Որպես հիբրիդային տեխնոլոգիաների կիրառման վառ օրինակ՝ բանախոսը մատնանշել է ռուսալեզու «The Insider» պարբերականի վերջին հրապարակումը, որն, ըստ նրա, ծայրից ծայր սուտ տեղեկատվություն է, բայց արագորեն տարածվել է իշխանական վերնախավի ու հանրային լրատվամիջոցների կողմից։ Նա հորդորել է լուրջ չընդունել արտաքին կենտրոններից հրահանգներ ստացող շրջանակների սպասվող հիստերիան։ Արտաքին բոլոր տեսակի ազդեցությունները չեզոքացնելու միակ արդյունավետ տարբերակը Հովհաննիսյանը համարել է սեփական պոտենցիալի և ազգային գործոնի հզորացումը։ Նա հիշեցրել է, որ ռազմական ագրեսիայի կամ նոր էթնիկ զտումների դեպքում միջազգային հանրությունից իրական օգնություն ակնկալելը միամտություն է։ծ
«Դրա ռեսուրսը, պոտենցիալը ունենք, եթե մեր հասարակությանը կարողանանք բացատրել, որ վաղը, երբ էլի ենթարկվենք հարձակման, ագրեսիայի, էթնիկ զտման փորձերի, նրանցից միայն ցավակցական հեռագրեր և երկուստեք զսպվածության կոչեր ենք ստանալու։ Ուրիշ ոչինչ»,– շարունակել է նա։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը կոչ է անում քարոզարշավի ընթացքում դատարկ խոսակցությունների վրա ժամանակ չվատնել, քանի որ ռուսական, ամերիկյան կամ եվրոպական իբրև թե գոյություն ունեցող ազդեցությունների մասին թեզերը նա որակում է ժամավաճառություն։ Հովհաննիսյանը նշել է, որ ընտրողի առջև ծառացած հստակ և պարզ երկընտրանքը, որն ունի ընդամենը երկու բաղադրիչ. «Քարոզարշավի առաջիկա շաբաթներին շեշտադրումը պետք է արվի հայկական գործոնի վրա. ռուսական, բելառուսական, ամերիկյան, եվրոպական... և այլ իբր ազդեցություններ, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, ժամավաճառություն։ Կա պարզ ընտրություն՝ հայկական գործոն-նոր իշխանություն, և այս իշխանությունը՝ իր ադրբեջանական գործոնով»,– շեշտել է Վահե Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։