Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
3 հունիսի 2026 • 08:43

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Գյումրի քաղաքում

Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Գյումրի քաղաքում

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Գյումրի քաղաքում։ Կուսակցության  նախընտրական ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կուսակցության անդամների հետ շրջել է քաղաքում, շփվել քաղաքացիների հետ, հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել «Նոր ուժ» կուսակցության օգտին, որի քվեաթերթիկը համար 5-ն է։

Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։

Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։ 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև