Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան
«Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը»․Փաշինյան

Աժ-ում նոր կառավարչության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասալ է, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում։
«Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանն ասել է, որ հայտարարվել է Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժետության և որոշման մասին, կայացվել է այդ որոշումը և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։
«Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավել ևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օրակարգին և խաղաղության օրակարգն այժմ արդեն համապետական օրակարգ է»,- ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Չորրորդ հանրապետությունն արդեն հիմնադրված է և իրականություն է։
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը
Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքականություն23 օգոստոսի 2026
Ռուսաստանը հարվածել է ուկրաինական էլեկտրագնացքին․ մեկ ուղևոր է զոհվել
Չորս մարդ վիրավորվել է