Նյուանսներ կան, երևի Սահմանադրության տեքստի հրապարակումը կմնա ընտրություններից հետո. Փաշինյան
Ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու, այսինքն աշխատանքային մակարդակով

Սահմանադրության տեքստին բնականաբար ծանոթ եմ, ես ինքս էլ այդ տեքստի վրա աշխատել եմ որոշակիորեն, հրապարակմանը կողմ եմ, բայց խնդիրն այն է, որ մի քանի սկզբունքային և կարևոր նյուանսների շուրջ, որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում։
Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կողմ է, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծը հրապարակվի մինչև ընտրություններ։
«Ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու, այսինքն աշխատանքային մակարդակով։ Բայց ցավոք, նախընտրական շրջանը գնալով ավելի արագ տեմպերով մոտենում է, և մենք պլանավորում ենք մինչև այդ փորձենք քննարկել և այդ հարցերը հասցեագրել։ Բայց եթե չհասցնենք հասցեագրլ, հրապարակումը կմնա ընտրություններից հետո»,–ասաց նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։