Քաղաքականություն
12 հունիսի 2026 • 10:42
Ո՞ր դեպքում «Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները․ Սամվել Կարապետյանի պատասխանը
Կարապետյանի խոսքով՝ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։

«Ուժեղ Հայաստանը» դաշինքը մանդատները կվերցնի, եթե կարծի, որ Նիկոլ Փաշինյանին այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի իշխանությունից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։ Ասում է՝ եթե ՔՊ-ն վստահ է, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։
«Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- նշել է Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի՝ երկրորդ փուլն ավելի հեշտ կլինի, որովհետև ձայները փոշիացնողները չեն լինի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։