«Ոչ հների, ոչ գործողների հետ»․ Ծառուկյանը կտրուկ հայտարարություն արեց
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան-ը հայտարարեց, որ իրենց նպատակը երկրում իրավիճակը փոխելն ու արժանապատվությունը վերականգնելն է։

«Մեր բոլորի ուզածն այն է, որ այս վիճակից դուրս գանք, մեր մեջքն ուղղենք, որպեսզի աշխարհը մեզ հարգի», — լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ներկայացնելով իր գլխավորած քաղաքական ուժի առաջնահերթությունները։
Նա վերահաստատեց, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրեն վարչապետի պաշտոնում չի պատկերացնում։ Նրա խոսքով՝ թիմում կքննարկվեն մի քանի թեկնածուներ, և նրանցից մեկը կընտրվի որպես վարչապետի թեկնածու։
«Հնարավոր է նաև, որ ես խորհրդարան չմտնեմ», — հավելեց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի հետ հնարավոր համագործակցությանը՝ Ծառուկյանը բացառեց նման տարբերակը։
«Հներից ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում», — նշեց նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։