Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն Մարուքյան
Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի՞ խորհրդարան ենք մենք ունենալու, և էդ խորհրդարանը ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու, և Հայաստանի Հանրապետությունը իր մարտահրավերները ինչպես է դիմագրավելու։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քաղաքացիական պարտքը կատարել է 1-ի 20 ընտրատեղամասում: Մարուքյանը լրագրողներին ասել է, որ բացարձակապես մտահոգություն չունի, վստահ է, որ ունենալու ենք բազմաթիվ կուսակցություններով խորհրդարան: Ըստ նրա՝ ժողովրդի ուղերձն այն է, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն:
«Մեր ուժի հետ կապված ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան, բայց ակնկալիքներ միայն մեր ուժի հետ չեն կապված, որտեղ մենք ասել ենք, որ էգոիզմը դնում ենք մի կողմ, ակնկալիքները կապված են Հայաստանի Հանրապետությունում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձ, և ես ուզում եմ ասել, որ բարձր մասնակցությունը այս պահին, որ մենք արձանագրում ենք, ես չեմ հիշում նման հերթեր, անկեղծ չեմ հիշում։
Բայց միշտ էսպես պատրաստ եմ։ Բայց, ամեն դեպքում, ամբողջ հանրապետությունով են հիմա հերթեր, որտեղ Վանաձոր եմ խոսել, Գյումրի եմ խոսել, մյուս մեր մարզերի ներկայացուցիչների հետ բոլոր տեղերում բարձր մասնակցությունը, սա նշանակում է, որ քարոզարշավով քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի՞ խորհրդարան ենք մենք ունենալու, և էդ խորհրդարանը ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու, և Հայաստանի Հանրապետությունը իր մարտահրավերները ինչպես է դիմագրավելու»,- ասել է Մարուքյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։