Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավը
Նավում գտնվել է Ադրբեջանի Հանրապետության 11 քաղաքացի։

Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական առևտրային նավը Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նավում գտնվել է Ադրբեջանի Հանրապետության 11 քաղաքացի։ Ըստ առկա տեղեկությունների, բացառությամբ նավի կապիտանի, որը Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամները ափ են իջել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ներկայում աշխատանքներ են տարվում նավի կապիտանին գտնելու համար։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։