Որ Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար. Փաշինյան
Գագիկ Ծառուկյանին Հայաստանում գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենը իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չէ․ Փաշինյան

Որ ասում են՝ գործարք են առաջարկել, թող ասեն՝ ով ում է առաջարկել: Որ Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին փորձել է առաջարկ ներկայացնել, գործարքի գնալ, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին:
«Գագիկ Ծառուկյանին Հայաստանում գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենը իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չէ: Ո՞վ է ո՞ւմ գործարք առաջարկել: Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ գործարք առաջարկեմ, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն»,- հայտարարել է նա:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։