Երեքշաբթի, հոկտեմբերի 6
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
6 հոկտեմբերի 2026 • 12:34

Որևէ հայտարարություն չի ստիպելու մեզ, որ մենք զիջենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը.Ռուստամ Բաքոյան

«Հայկական կողմը ռուս գործընկերների հետ իր հարաբերությունները պահում է բարձր մակարդակի վրա, և չի արել այնպիսի բան, որ արժանանա որևէ մեկի ճակատագրին»: 

Որևէ հայտարարություն չի ստիպելու մեզ, որ մենք զիջենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը.Ռուստամ Բաքոյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը «Armpuls»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին մամուլում շրջանառվող ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարություններին, համաձայն որոնց,Հայաստանը քաղաքական վեկտորը փոխելու արդյունքում կարող է արժանանալ Ուկրաինայի ճակատագրին:

Արդյո՞ք սա նախազգուշացում է, սպառնալիք է Հայաստանի հասցեին հարցին, Ռուսատամ Բաքոյանը կարծում է, որ սա ուղիղ սպառնալիք է, որը մեր դեպքում չի կարող աշխատել:

«Մենք ծանոթ ենք ձեր մատնանշած անձի հայտարարություններին: Արդյո՞ք այս մարդը սթափ վիճակում է անում այս հայտարարությունները, դա թողնում ենք հանրությանը»,- ասաց Բաքոյանը:

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը ռուս գործընկերների հետ իր հարաբերությւնները պահում է բարձր մակարդակի վրա և չի արել այնպիսի բան, որ արժանանա որևէ մեկի ճակատագրին: 

«Որևէ հայտարարություն չի ստիպելու մեզ, որ մենք զիջենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հավելեց Ռուստամ Բաքոյանը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմըՔաղաքականություն

6 հոկտեմբերի 2026

62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը և քվեարկությանը:

Քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերՔաղաքականություն

5 հոկտեմբերի 2026

Քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Իրանում Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ  Մուհամմադ Բաղեր ՂալիբաֆըՔաղաքականություն

5 հոկտեմբերի 2026

Իրանում Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը

Նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար: