«Որևէ կոնկրետություն չկա». փոխվարչապետը՝ ՌԴ-ի հետ երկաթուղու հարցով բանակցությունների մասին
Ես կարծում եմ, այն, ինչ պաշտոնապես տեղի է ունեցել, այո, մենք առաջարկել ենք կառուցել 2 հատվածները, որպեսզի երկաթգիծը, ի վերջո, լիարժեք լինի և պատրաստ լինի ապաշրջափակման գործընթացի. Գրիգորյան

Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չի թաքցրել՝ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել, ինչպես փոխվարչապետն է ասել՝ «չկա կոնկրետություն»:
Փոխվարչապետի «Ազատության» հարցուպատասխանը՝ ստորև.
«Ազատություն».- Եթե ռուսական կառավարումը Հայաստանի շահերից չի բխում, ի՞նչ է անելու հայկական կողմը։
Մհեր Գրիգորյան.- «Պիտի լուծումներ գտնենք»։
«Ազատություն.- Նախնական ինչ-որ քննարկումներ կա՞ն։
Մհեր Գրիգորյան.- «Ես չեմ կարող հիմա ասել։ Դուք գիտեք, դա բավականին բարդ հարց է, հնարավոր չի սենց պահի տակ ասել՝ այ սենց լուծում կարելի է տալ, դա լուրջ չի լինի»։
«Ազատություն».- Եթե ամբողջական կառավարման իրավունքի հարց պետք է բարձրացվեր, ինչո՞ւ էր Հայաստանը այդ դեպքում առաջարկում կառուցել այն 2 հատվածները։
Մհեր Գրիգորյան.- «Ես կարծում եմ, այն, ինչ պաշտոնապես տեղի է ունեցել, այո, մենք առաջարկել ենք կառուցել 2 հատվածները, որպեսզի երկաթգիծը, ի վերջո, լիարժեք լինի և պատրաստ լինի ապաշրջափակման գործընթացի: Դա շատ կոնկրետ, ֆորմալ գործընթաց է և, այո, նման առաջարկ եղել է, մնացած հարցերն ուղղակի քննարկվում են, որևէ կոնկրետություն չկա այս պահին։ Ամեն դեպքում այդ լրանորոգումը պիտի արվի։
«Ազատություն».- Իսկ այդ հարցով կա՞ համաձայնություն։
Մհեր Գրիգորյան.- «Պատրաստակամության վերաբերյալ, այո, հայտարարություն եղել է, որ, այո, պատրաստ են դա անել, բայց ուզում են լրացուցիչ հաշվարկներ և հետազոտություններ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։