Որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս չի կարող լինել. Գևորգ Պապոյանն իշխանության՝ «Արարատցեմենտ»-ի պետականացման մտադրության մասին
Պապոյանը պնդել է՝ որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս չի կարող լինել:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ «Արարատցեմենտ» գործարանի մասին միայն հիմա չի, որ հիշել են: Նա կառավարության նիստից հետո լրագրողնեի հետ ճեպազրույցում ասաց, որ դատախազությունն ընդամենը հիմա է գտել իրավական հիմքերը։
«Եթե 2018 թվականին գտնեինք այդ հիմքերը, այդ ժամանակ կանեինք։ Եթե որևէ մեկին թվում է, թե իր ապօրինի գույքի հետևից դեռ չենք գնացել, իրեն երաշխավորում է, որ իր հետևից, օրինակ, 2028–ին չենք գնալու, սխալվում է, քանի որ բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք»,-նշել է նա:
Պապոյանը պնդել է՝ որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս չի կարող լինել:
Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մտադրության մասին: Նա նշել է, որ այդ ձեռնարկությունը լինելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։