Քաղաքականություն
28 մայիսի 2026 • 10:51
«Որոշակի նյարդ են հաղորդում». Երևանը կշարունակի ՌԴ-ի հետ երկաթգծի հարցով լուծում փնտրել
Նրա խոսքով՝ երկիրը չպետք է բաց թողնի «պատմական շանսը» և չի կարող հրաժարվել այդ օրակարգից, թեև այդ հարցի շուրջ բանակցությունները «որոշակի նյարդ են հաղորդում» հայ-ռուսական հարաբերություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանը շարունակելու է աշխատել ռուս գործընկերների հետ երկաթուղու առանձին հատվածների վերականգնման հարցում փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ, չնայած, որ այդ թեմայով բանակցությունները որոշակի լարվածություն են առաջացնում երկկողմ հարաբերություններում: Այս մասին նա հայտարարել է մայիսի 28-ին անցկացված զորահանդեսից անմիջապես հետո կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ երկիրը չպետք է բաց թողնի «պատմական շանսը» և չի կարող հրաժարվել այդ օրակարգից, թեև այդ հարցի շուրջ բանակցությունները «որոշակի նյարդ են հաղորդում» հայ-ռուսական հարաբերություններին:
«Մենք իրավունք չունենք մեր երկաթուղին թողնել մետաղի ջարդոնի վիճակում»,– ասել է Փաշինյանը՝ նկատի ունենալով երկաթուղային ենթակառուցվածքի այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիա և Ադրբեջան:
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ հայկական երկաթուղին տարանցիկ զգալի ներուժ ունի, և Երևանը կշարունակի փոխգործակցությունը ռուսական կողմի հետ՝ դրա վերականգնման և զարգացման փոխշահավետ լուծումներ մշակելու համար:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։