Ուկրաինայից Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ Հարավային Կովկասում այլ իրավիճակ է. Ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց, որ Հայաստանը Եվրոպայի հետ ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՔՀ-ի շրջանակում Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին, նկատեց, որ դրանով Հայաստանն ու ԵՄ-ն համագործակցության և փոխկապակցվածության առումով գործընկերության նոր մակարդակի են հասնում:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց, որ Հայաստանը Եվրոպայի հետ ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով:
«Նախկինում պատերազմի աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դա փոխվում է՝ շնորհիվ ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության ավելի մեծ ինտեգրման եվրոպական ցանցերի մեջ: Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների, մանավանդ կրիտիկական հումքի տեսանկյունից:
Եվրոպան պատրաստ է օժանդակել ֆիզիկական ենթակառուցվածքով, որովհետև այդ ապրանքները և հումքը պետք է տեղափոխել: Մենք պատրաստ ենք օժանդակել Սև ծովի միջոցով տեղական էներգետիկ արտադրության և էներգետիկ կապերի տեսանկյունից, նաև ձեր ծաղկող և փթթող թվանշային ասպարեզն ինտեգրելու եվրոպական թվանշային ասպարեզի մեջ հետագա աճի և զարգացման համար:
Ուկրաինայից Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է, այլ իրավիճակ է: Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք դարմանում եք հին վերքերը, և մենք ուզում ենք ձեզ օժանդակել՝ ի ցույց դնելով այն, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության, և որ փոխկապակցվածությունը նույն դերը կարող է կատարել այստեղ, ինչ որ ձեր տարածաշրջանում, ինչպես 88 տարի առաջ պողպատի և ածուխի միությունը կատարեց՝ ԵՄ-ի հիմք ծառայելով: Դա առևտրային կապերի հաստատման միջոցով էր, որը բերեց նախկին թշնամիների բարեկամանալուն և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։