Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Բաքու, ապա՝ Երևան. Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարություն է արել
Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Երևան։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարելիք այցի շեմին գրառում է արել՝ անդրադառնալով տարածաշրջանային հեռանկարներին։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային, ու ցանկանում է օգնել ձևավորել այդ ապագան։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ-ի և Բաքվի միջև գործընկերությունն ավելի խորացնելու նպատակով։ Համագործակցության օրակարգն ընդգրկուն է՝ «առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»։
Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Երևան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն1 հուլիսի 2026
Ադրբեջանի կողմից կան ապակառուցողական հայտարարություններ․ Մնացական Սաֆարյան
Եթե արձագանքելու անհրաժեշտություն լինի, ԱԳՆ-ն կարձագանքի
Քաղաքականություն1 հուլիսի 2026
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այցելել է Ադրբեջան
Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քաղաքականություն1 հուլիսի 2026
Քննչական մարմինը Արմեն Աշոտյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել
Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը