Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ, անվճար բարձագույն կրթության ապահովումն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք. Սամվել Կարապետյան
Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ.
«Սիրելի՛ դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։
Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության հիմնասյունը։
Իր ողջ պատմության ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև ապագայի կերտման վայր. այստեղ կրթություն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականությունը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտությունը, պահպանել և հարստացրել մեր մշակույթն ու արվեստը։
Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագույն կրթության ապահովումն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։
Կրկին շնորհավորելով այս նշանավոր օրվա առթիվ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ և նորանոր գիտական նվաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք և բարձր պատասխանատվություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։
Բարի երթ և նորանոր հաջողություններ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։