Փարիզում հանդիպել են Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը․ քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունները
Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներն ու հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 23-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկայի վերաբերյալ և քննարկել երկկողմ կապերի հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական Միություն գործընկերության ընդլայնմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում՝ հայկական ապրանքների համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման հնարավորություններին։
Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներն ու հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։