Քաղաքականություն
12 մայիսի 2026 • 10:47
Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի «թուրքերը բացում են» խոսքերը
Լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին՝ ի?նչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշեց՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։

Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը։ Այսօր Շենգավիթում քարոզարշավի ընթացքում լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչ էին նշանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերը, թե «թուրքերը էսօր բացում են․․․»։
Այսօր ավելի վաղ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվեցին նաև ուղիղ եթերում։
Լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշեց՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը