Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի. Արմեն Աշոտյան
Նա միևնույն ժամանակ հայտարարեց, նման ձևաչափով հանդիպումները սովորաբար անցկացվում են մեկ ԵՄ անդամ երկրում, մեկ՝ ոչ ԵՄ-ում, սակայն, վստահ է, որ Հայաստանն այս սկզբունքով չի ընտրվել։

Եվրոպական քաղաքական համաժողովը Երևան է գալիս Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչն այս ամենը միջամտություն է համարում:
«ԵՄ ներկայացուցիչները որոշել են հենց այս օրերին գալ Երևան, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն ՀՀ-ում գործող իշխանություններին: Սա է Երևանում այս օրերին կազմակերպվելիք Եվրոպական համայնքների գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը, որպես երևույթ, կտրականապես մերժելի է: Ակնհայտ է, որ այս ամենն իր մեջ նախընտրական միջամտության էլեմենտներ է պարունակում: Այն, ինչ Եվրոպական համայնքը քննադատում է այլ երկրների պարագայում, օրինակ, մեղադրում է ՌԴ-ին Մոլդովայի ընտրություններին միջամտելու համար, ինքն անում է ՀՀ-ում»,- նկատեց նա:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի:
«Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ քեֆը չհարամվի, եվրոպական առաջնորդները չառերեսվեն մեր իրական Հայաստանի հետ, մեր դժգոհությունների հետ»,- հավելեց Աշոտյանը:
Նա միևնույն ժամանակ հայտարարեց, նման ձևաչափով հանդիպումները սովորաբար անցկացվում են մեկ ԵՄ անդամ երկրում, մեկ՝ ոչ ԵՄ-ում, սակայն, վստահ է, որ Հայաստանն այս սկզբունքով չի ընտրվել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը