Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի դեմ
Վարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և իրավապահ մարմիններին կոչ արեց ստուգել նախկին պաշտոնյայի հաշիվներն ու ունեցվածքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, ում պաշտոնից ազատել էր 2025-ի օգոստոսին։
Հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և իրավապահ մարմիններին կոչ արեց ստուգել նախկին պաշտոնյայի հաշիվներն ու ունեցվածքը։
«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) նախկին սեփականատերերի հետ կապված արբիտրաժային վեճին՝ Փաշինյանը նշեց, որ պետական ապարատի ներսում գործել է «տրոյական ձի» (խմբ․ նկատի ունենալով Լիպարիտ Դրմեյանին): Ըստ վարչապետի՝ Դրմեյանը տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական դաշտ և կազմել կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող գրություններ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։