Փաշինյանը հերքեց Արայիկ Հարությունյանի վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ ստանալու լուրերը
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արայիկ Հարությունյանն, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն Արայիկ Հարությունյանի վերաբերյալ որևէ մտահոգիչ տեղեկություն չի զեկուցվել։ Կառավարության ղեկավարն այս մասին ասաց՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը որոշել է վերջինիս չվերանշանակել զբաղեցրած պաշտոնում և «արժանացնել» Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի ճակատագրին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արայիկ Հարությունյանն, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։
Ըստ թերթի տեղեկությունների՝ վարչապետ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի կատարած աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից։ Լրատվամիջոցը նշել էր, որ այս համատեքստում Հարությունյանը դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։