Փաշինյանը քննադատել է TRIPP-ի շուրջ երաշխավորի անհրաժեշտության մասին քննարկումները
Փաշինյանը հիշեցրել է հայ ժողովրդի պատմությունը՝ խոսելով երաշխավորների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է TRIPP ծրագրի շուրջ երաշխավորի անհրաժեշտության մասին քննարկումները՝ նշելով, որ Հայաստանի և հայ ժողովրդի պատմական փորձը նման մոտեցումների արդյունավետության վերաբերյալ մտահոգիչ օրինակներ է պարունակում։
Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին։
Պատգամավորը բարձրացրել է TRIPP-ի համաձայնագրում երաշխավորի ինստիտուտի բացակայության վերաբերյալ ընդդիմության քննադատության հարցը՝ հետաքրքրվելով, թե արդյոք երաշխավոր ներգրավելը չի ենթադրի Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում, երբ երկրի անվտանգության և տնտեսական պատասխանատվությունը դրվի երրորդ պետության վրա։
Ի պատասխան՝ վարչապետը խորհուրդ է տվել երաշխավորների անհրաժեշտության մասին խոսողներին ուսումնասիրել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը։
«Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը։ Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ երաշխավորի անհրաժեշտության մասին քննարկումները վկայում են պատմական փորձի և ընթացիկ իրողությունների ոչ բավարար իմացության մասին։
Փաշինյանը, անդրադառնալով թեմային, հիշատակել է նաև Ուկրաինայի օրինակը՝ հարց բարձրացնելով այդ երկրի անվտանգության երաշխավորի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։