Փաշինյանը կրկին խոսել է խաղաղության մասին
Իրականում տեղի է ունեցել հետևյալը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով, այսինքն՝ մեր ասելիքները և օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մեկնարկել է այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները որդեգրել են հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Այս մասին նա ասել է ֆեսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութում, որում ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Իրականում տեղի է ունեցել հետևյալը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով, այսինքն՝ մեր ասելիքները և օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ ի՞նչ ենք մենք արձանագրել։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր։ Երբ դու երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, դու չես կարող երբեք համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում, և նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ է գործում, որովհետև երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, իր շահերը, իր ընկալումները, և մենք երբեք չգիտենք, թե որոնք են երրորդ անձի և երրորդ անձանց շահագրգռությունները։
Սա է եղել նաև պատճառը, որ երկար տարիներ մեր տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել։ Եվ մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, մենք ասել ենք՝ եթե մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսելու բան ունենք, իսկ մենք ունենք ակնհայտորեն, ինչո՞ւ չպետք է խոսենք, որովհետև սա է միակ երաշխիքը, որ մենք վստահ կլինենք, որ մեր ուղերձը ճիշտ է հասել տեղ, և վստահ կլինենք, որ ճշգրիտ պատասխան ենք ստանում։ Լավ կամ վատ՝ դա այլ հարց է, կարևոր է, որ հաղորդակցության մեջ դեֆորմացիաներ չլինեն, իսկ ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այդ դեֆորմացիաները միշտ են լինում, երբ հաղորդակցությունը երրորդ անձանց միջոցով է։ Ընդ որում՝ երբեմն դիտավորյալ, երբեմն էլ ակամա, որովհետև կան նյուանսներ, նրբություններ, այդ թվում՝ տարածաշրջանին վերաբերող մենթալիտետային, ընկալումային, որ հեռավոր երկրները կարող են այդ նյուանսները չարձանագրել, իսկ այս իրավիճակներում, երբ կան տասնամյակների, երբեմն նույնիսկ դարավոր կոնֆլիկտներ, ամեն նրբությունը կարող է լինել էական։ Եվ մենք խաղաղության հասել ենք՝ հենց այս հանգամանքը հասկանալով, որ միշտ չէ, որ երրորդ անձի միջոցով փոխանցված ուղերձը փոխանցվում է այնպես, ինչպես ուղերձի հեղինակը կուզենար կամ նկատի ունի, կամ ձևակերպել է, ընդ որում՝ երկու ուղղություններով»,- հայտնել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։