Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 ապրիլի 2026 • 09:56

Փաշինյանը ներկայացնում է 1998-2017 թվականներին Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցված զոհերի թիվը՝ ըստ տարիների

ԱԺ-ում Փաշինյանը ներկայացրել է 1998–2017 թվականների սահմանային զոհերի թվերը՝ պնդելով, որ նախկին իշխանությունների օրոք «խաղաղություն» ասվածը չի եղել կայուն, քանի որ սահմանին պարբերաբար զոհեր են գրանցվել։

Փաշինյանը ներկայացնում է 1998-2017 թվականներին Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցված զոհերի թիվը՝ ըստ տարիների

 Այսօր Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախկին իշխանությունների ժամանակ խաղաղության մասով իրավիճակը՝ ըստ Հայաստան-Ադրբեջան սահմանին գրանցված զոհերի թվերի:

"Նրանք եկան, ասացի, որ այն խաղաղությունը, որը հաստատված է, Հայաստանին ձեռնտու չէ, Հայաստանի շահերից չի բխում, այսինքն՝ իրենք ասում եմ՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց ասում են՝ այ, խաղաղությունը մեր ժամանակ էր",– ասաց Փաշինյանը և ներկայացրեց նախկին իշխանությունների ժամանակ սահմանին գրանցված զոհերի թիվն, ըստ տարեթվերի։

«1998 թվական՝ 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով, 1999 թվական՝ 12 զոհ փոխհրաձգության հետևանքով, 2000 թվական՝ 12 զոհ փոխհրաձգության հետևանքով, 2001 թվական՝ 3 զոհ սահմանին, 2002 թվական՝ 7 զոհ, 2003 թվական՝ 11 զոհ, 2004 թվական՝ 8 զոհ, 2005 թվական՝ 14 զոհ, 2006 թվական՝ 7 զոհ, 2007 թվական՝ 7 զոհ, 2008 թվական՝ 5 զոհ, 2009 թվական՝ 6 զոհ, 2010 թվական՝ 11 զոհ, 2011 թվական՝ 10 զոհ, 2012 թվական՝ 13 զոհ, 2013 թվական՝ 13 զոհ, 2014 թվական՝ 26 զոհ, 2015 թվական՝ 38 զոհ, 2016 թվական՝ 22 զոհ, 2017 թվական՝ 22 զոհ:

 

Սա է իրենց ուզած խաղաղությունը»,- ասաց վարչապետը՝ դիմելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։