Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
18 ապրիլի 2026 • 08:52

Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ է ուզել ասել «շուն ու շանգյալ» արտահայտությամբ

Նա ընդգծեց՝ մարդիկ իհարկե կարող են ընդդիմությանը ձայն տալ, բայց բացի այդ 3 քաղաքական ուժերից, էլի կան ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրողներին «ժեխ», « շունշանգյալ», կամ «բոշա» չեն ասում։

Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ է ուզել ասել «շուն ու շանգյալ» արտահայտությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր ուժերի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելով չի փորձել ազդել ընտրողների ազատ կամարտահայտման վրա։ ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողը մեջբերեց ԱԺ ամբիոնից Փաշինյանի ելույթի հատվածը ընդդիմության ընտրողների հասցեին։
 
Ապրիլի 17–ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր 3 ուժերի ընտրողներին անվանեց «շուն ու շանգյալ»։ Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չպիտի հաղթահարեն ու անցնեն խորհրդարան։
 
«Դուք մեջբերեցիք իմ խոսքերը, բայց դրանք ամբողջական չեն։ Ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը՝ նախկինների եռագլուխ կուսակցությունը, գալիս մարդկանց անվանում են «ժեխ», « շունշանգյալ», «բոշա», և հետո ասում է՝ մենք ընտրություններում հաղթելու ենք։ Եվ ես մտածում եմ, որ էդ ուժերը երբ ասում են, որ կարող են ընտրություններում հաջողություն ունենալ, նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ո՞վ է իրականում «ժեխ», « շունշանգյալ», «բոշա», նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավի։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են նախկինների եռագլուխ կուսակցությաը ձայն տան»,–ի պատասխան հարցի՝ ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ մարդիկ իհարկե կարող են ընդդիմությանը ձայն տալ, բայց բացի այդ 3 քաղաքական ուժերից, էլի կան ընդդիմադիր ուժեր, որոնք ընտրողներին «ժեխ», « շունշանգյալ», կամ «բոշա» չեն ասում։
Փաշինյանը կրկնեց, որ այնպիսի քաղաքական զգացողություն ունի, որ թվարկված 3 ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։