Քաղաքականություն
13 հուլիսի 2026 • 10:28
Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն աշխատանքից ազատել են
Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արաբկիրում վիճած Արմինե Սողոյանին ազատել են աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը․
«Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ.
«Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ.
Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։
Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։
Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։
Հիմա միայն ասեմ, որ սա՝ հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը։
Մայրիկիս տրամադրությունը լավ է, աշխատանքային հեռանկարները` բավարար»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն13 հուլիսի 2026
Իսրայելը կասեցրել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց
Քաղաքականություն13 հուլիսի 2026
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Փաշինյանի հետ վիճած բժշկուհին․ քաղաքապետարանի պարզաբանումը
Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ
Քաղաքականություն13 հուլիսի 2026
Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ․Կոբախիձե
Կոբախիձեն նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։