Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններին
«Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում»

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններին այն մասին, որ, եթե Սահմանադրությունից չհանվեն «տարածքային պահանջները», խաղաղության պայմանագիր չի կնքվի, Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում պարզաբանել է, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա:
«Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է, այսինքն՝ նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին: Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։